Կարլ Լավալ
Կարլ Լավալ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Orsa församling, Շվեդիա[4][1][5][…] |
Մահացել է | փետրվարի 2, 1913[1][3][6][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Օսկար, Շվեդիա[1][3][7] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[8][9] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան[7][10] և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (1866)[7][10] |
Մասնագիտություն | գյուտարար, գիտնական, քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ-մեխանիկ |
Ամուսին | Isabel Amalia Grundahl?[1][7] |
Զբաղեցրած պաշտոններ | Առաջին պալատի անդամ և Երկրորդ պալատի անդամ |
Կուսակցություն | Նոր ագրարային կուսակցություն[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն | |
Gustaf de Laval Վիքիպահեստում |
Կարլ Գուստավ Պատրիկ դե Լավալ, (շվեդ.՝ Karl Gustaf Patrik de Laval, մայիսի 9, 1845[1][2][3][…], Orsa församling, Շվեդիա[4][1][5][…] - փետրվարի 2, 1913[1][3][6][…], Օսկար, Շվեդիա[1][3][7]), շվեդ ինժեներ և գյուտարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Լավալը ծնվել է Շվեդիայի Օրսա քաղաքում։ 1866 թվականին ավարտել է Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտը (այժմ` Տեխնոլոգիական արքայական ինստիտուտ), 1872 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանը։
1890 թվականին նա հայտնագործել է ծայրափողակը, որը ծառայել է տուրբինին գոլորշի փոխանցելու համար և արդյունքում ստացել Լավալի անունը. այն մինչև օրս օգտագործվում է նույն նշանակությամբ։ 20-րդ դարում Կարլ Լավալի ստեղծած շոգետուրբինը գործածվել է նաև ռեակտիվ շարժիչներում ռեակտիվ հոսք ստեղծելու համար։
Կարլ Լավալին է պատկանում նաև տարբեր խտության հեղուկներից կազմված խառնուրդների բաժանման համար օգտագործվող ցենտրիֆուգի գյուտը։ Այս գյուտը նա օգտագործել է որպես կաթի զտիչ։ 1894 թվականին նա արտոնագրել է կաթի զտիչ մեքենան, որի փաստացի օգտագործված առաջին նմուշը թողարկվել է իր մահից հետո, 1883 թվականին, Կարլ Լավալի և Օսկար Լամմի կողմից ստեղծված Alfa Laval ընկերության կողմից։
Կարլ Լավալն իր կյանքի ընթացքում արտոնագրել է 93 գյուտ։
Ընտրվել է Ռիկսդագի անդամ։
Նա տնտեսական թեմաներով հոդվածներ է հրապարակել «Svenska Dagbladet» թերթում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լավալի ստեղծած տուրբինը, Շվեդիա, 1888: Պահվում է Մյունխենի Գերմանական թանգարանում
-
Գուստավ Լավալի ստեղծած եզակի սուզանավը[11]
-
Դե Լավալ տուրբինի նախկին գործարանը Նակայում, Ստոկհոլմի մոտակայքում, այժմ վեր է ածվել կոնֆերանս կենտրոնի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Carl Gustaf Patrik de Laval (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 Orsa kyrkoarkiv, Dalarnas län, Födelse- och dopböcker, SE/ULA/12919/C/6 (1833-1862), bildid: C0013596_00091
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/2 (1912-1916), bildid: 00030170_00039, sida 38
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,0 5,1 5,2 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Two-Chamber Parliament 1867–1970. (շվեդերեն) — 1985. — Vol. 1. — P. 129.
- ↑ De Laval, KARL G. P. — Svenskagravar.se.
- ↑ Sten nr 454 – Gustaf De Laval — norrabegravningsplatsen.se.
- ↑ 10,0 10,1 Hildebrand A. Svenskt porträttgalleri : XXV:1. Riksdagens första kammare 1867–1904 — P. 191.
- ↑ [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լավալ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 492)։ |
- Մայիսի 9 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1913 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ գյուտարարներ
- Շվեդ գործարարներ
- Շվեդ ճարտարագետներ
- Շվեդ գիտնականներ
- Շվեդիայի քաղաքական գործիչներ